• Գայլերը խելացի և զգուշավոր կենդանիներ են: • Գայլերն ապրում են զույգերով կամ ընտանիքներով: • Գայլերի ձագերը ծնվում են վաղ գարնանը, նրանք լինում են կույր ու խուլ: • Սկզբում մայր գայլը ձագերին տալիս է կաթ, իսկ երբ ձագուկները մեծանում են ծնողները նրանց համար բերում են միս: • Որսի հմտությունները ձագերին ուսուցանում է հայրը: • Երիտասարդ գայլերը ապրում են իրենց ծնողների հետ երկու տարի ժամկետով: • Ձմռանը, խոր ձնի վրայով գայլերը քայլում են շղթայով, այսինքն՝ հետքերով: Թվում է, թե անցել է մի գայլ այլ ոչ թե գայլերի ոհմակ: • Գայլերը խստորեն պահպանում են իրենց տարածքների սահմանները: • Գայլերի կերպարը ամենաառաջինը հայտնաբերվել է հարավային Եվրոպայի քարանձավներից մեկում մոտ 20000 տարի առաջ: • Գայլը նման չէ հասարակ շանը, երբ գայլը տեսնում է անծանոթ մարդկանց, թաքնվում է, ոչ թէ հաչում: • Գայլերը տարբերում են շուրջ 200 միլիոն հոտ, իսկ մարդիկ 5 միլիոն: Գայլերը 1,5 կիլոմետր հեռավորությունից զգում են օծանելիքի և այլ կենդանիների հոտը: • Գայլերի աչքերը միշտ կապույտ են ծնված օրից, դրանք դեղնում են միայն 8 ամսով: • Գայլերի հղիությունը տևում է 65 օր: • Ժամանակին գայլերը եղել են երկրային գիշատիչները: Գայլերը չեն ապրում անապատներոոմ և արևադարձային անտառներում:
|