Վերջերս շատ օգտատերեր Odnoklassniki և Vkontakte կայքեր չեն կարողանում: Պատճառը վերջերս ինտերնետում ակտիվացած վիրուսն է, որը փոխում է համակարագչի կարգավորումները և արգեկափակում է այդ կայքերի հասանելիությունը: Իրականում վիրուսը փոխում է hosts ֆայլի պարունակությունը, որի մասին մի անգամ արդեն խոսել եմ: Արգելքը բացելու համար անհրաժետշ է կատարել հետևյալ քայլերը
1.Մտեք C:\Windows\System32\drivers\etc
2.Այդ թղթապանակի մեջ գտեք hosts ֆայլը և բացեք:
3.Առաջարկվող ծրագրերից ընտրեք Notepad ու սեղմեք Ok
5.Սեղմեք File->Save As... (կամ Ctrl+S)
Windows XP -ի դեպքում պահպանեք հին ֆայլի վրա, իսկ Windows7-ի դեպքում շարունակեք հաջորդ քայլերը
6.Ֆայլի տիպը նշեք All Files, անունը՝ hosts1.ini: Պահպանեք այդ ֆայլը էկրանի վրա:
7. Փակեք բացված ֆայլը:
8.Ջնջեք C:\Windows\System32\drivers\etc թղթապանակում գտնվող hosts ֆայլը:
9.Պատճենահանեք 5-րդ քայլում էկրանին պահպանված hosts1.ini ֆայլը C:\Windows\System32\drivers\etc թղթապանակի մեջ: Փոխեք hosts1.ini ֆայլի անունը ու դրեք hosts: