Բոլորին հայտնի այս գազավորված ըմպելիքը ստեղծվել է 1940 թվականին Գերմանիայի Coca-Cola-ի գործարանում : Այդ ժամանակ երկրորդ համաշխարհային պատերազմն էր, և հակահիտլերյան կոալիցիան արգելք էր դրել, որի պատճառով դադարեցվել էր Կոկա-Կոլայի հումքի առաքումը դեպի Գերմանիա : Պետք էր ամբողջությամբ դադարեցնել արտադրությունը, կամ էլ ստեղծել մի նոր բան :
Մաքս Կայտը, ով պատասխանատու էր Գերմանիայում Coca-Cola-յի բաժնի աշխատանքի համար, որոշեց ստեղծել մի ըմպելիք, որի կազմում կլինեյին այնպիսի բաղադրիչներ, որոնք կային երկրում այդ դժվար պահին : Նոր խմիչքի հիմնական բաղադրամասերն էին
խնձորի մզվածքն ու կաթնային շիճուկը :
Իսկ անունը Ֆանտա են դրել , քանի որ արտադրողները նրա բանաձևը շատ ֆանտաստիկ էին համարում, և որ այն ստեղծվել էր մարդկային երևակայության (fantasy) արդյունքում, որը փրկել էր ընկերությունը սննկացումից : «fantastic» բառի կրճատումից առաջացել է Ֆանտա անունը :
Մեզ քաջ հայտնի նարնջով Ֆանտան ստեղծվել է իտալիայում, իսկ պատերազմի տարիներից առաջ և հետո եղել է լրիվ այլ համով :
Սկզբնականորեն Ֆանտայի գաղափարը եղել է մարդկանց կյանքն ավելի վառ և պայճառ սարքելը : Ընկերությունը մինչ օրս էլ հավատարիմ է այդ գաղափարին :
1955 թվին որոշում էր ընդունվել փոխել Ֆանտայի շշի տեսքը: Դիզայներ Ռեյմոնդ Լովին առաջարկեց 30 տարբեր լուծումներ, որոնցից ընտրվեց մի յուրահատուկ, գոգավոր մակերես ունեցող տարբերակը, որն այնպիսի պատկերացում էր հաղորդում կարծես թե շիշը նոր է հանված սառնարանից :
Ֆանտան ԽՍՀՄ-ում տարածվեց շատ արագ : Կոկա-Կոլան Ֆանտայի հետ միասին առաջին անգամ հայտնվեցին Մոսկվայում Օլիմպիական խաղերին պատրաստուման ժամանակ 1979 թվին : Շուտով դրանք դարձան Օլիմպիադայի պաշտոնական ըմպելիքները:
2003 թվին Թաիլանդում կայացավ հապալասի համով առաջին երկնագույն զովացուցիչ ըմպելիքի` Fanta Blueberry Splash-ի ցուցադրությունը : Նույն թվականի օգոստոսին Ռումինիայում ներկայացվել է Fanta Latina-ն` դեղձի և գրեյպֆրուտի համով, նոյեմբերին Թաիլանդում մեկնարկել է Fanta Neo Trio-ն (կանաչ խնձոր,կիվի,լայմ), իսկ 2004 թվի մարտին ի հայտ եկավ Fanta Mango Magenta-ն (մագո).
2004 թվին Ֆանտան նորից փոխում է իր իմիջը: Առաջարկված բազմաթիվ տարբերակներից ընտրվում է լոնդոնցի դիզայներ Զակի Էլիայի գաղափարը, որտեղ շշի վերին մասը նարինջ էր հիշեցնում: Մինչ օրս էլ Ֆանտան հանդես է գալիս այդ դիզայնով, որն ընդգծում է նրա վառ և ուրախ տեսքը: